Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը ամուսինը կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել

11:15, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը ամուսինը կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել
     Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, ամուսինն, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասում են, որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը:
     Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
15540 | 5
Facebook