Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խավարը պետք է լուսավորվի». Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում զրուցում է ցուցարարների հետ

09:31, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
«Խավարը պետք է լուսավորվի». Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում զրուցում է ցուցարարների հետ
     Այս պահին Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ով զրուցում է ակտիվիստ ցուցարարների հետ:
     Նա նշեց. «Ոստիկանները կարող են 10 հազարներով, ավելներով միջոցառում անցկացնել, բայց կոտրել ջահելին, կոտրել իմ տեսակին... Այո, ես գտնում եմ, որ երիտասարդներն ինչ-որ տեղ պիտի մի քիչ խելառ լինեն, որովհետև եթե մի քիչ գժուկ չեղան, չի ստացվելու, լինելու են թմբլիկ թաթիկով, թմբլիկ թաթիկներից ոչինչ չի ստացվի: Բայց էդ գժոտությունն էլ պետք է լինի տրամաբանության ու հարգանքի մեջ, զորբայությամբ ու բոշայությամբ չլինի»:
     Գասպարյանը նշեց, որ չպետք է սովորություն դառնա Բաղրամյանում նստելը` հավելելով, որ իր մոտ էլ սովորություն է դարձել Բաղրամյանում ավելի շատ լինելը:
     «Առաջ դեպի լուսավոր ճանապարհ, խավարը պետք է լուսավորվի»,- եզրափակեց Վլադիմի Գասպարյանն ու «Շահեն լավ եղիր» (Շանթ Հարությունյանի որդին) ասելով` հեռացավ ակտիվիստներից:
5385 | 1
Facebook