Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դմիտրով գյուղի մոտ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

07:26, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Դմիտրով գյուղի մոտ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
     Հունիսի 30-ին, ժամը 00.43-ին Հայաստանի Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում` Դիմիտրով գյուղի մոտակայքում, բախվել են «Հյունդայի» մակնիշի 34FV729 պ/հ (վարորդ` Ա. Ա. ծնվ.1997թ.) և «Մերսեդես» մակնիշի 86SM888 պ/հ (վարորդ` Ա. Ղ. ծնվ.1975թ.) ավտոմեքենաները:
     Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն, ուղևորներ՝ Ե. Գ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Ռ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Դ.-ն (ծնվ.1998թ.), Ն. Տ.-ն (ծնվ.1997թ.), և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ղ.-ն և ուղևոր՝ Հ.Պ.-ն (ծնվ.1983թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև Հ.Պ.-ն տեղափոխել է Երևան քաղաք` «Էրեբունի» ԲԿ. բժիշկները ուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
     Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
3868 | 0
Facebook