Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սա ամենալուրջ ընդվզումներից մեկն է հետխորհրդային տարածքի աղքատ պետություններում. միջազգային մամուլի անդրադարձը, որով ժողովուրդը ձեռնոց է նետում Կրեմլին

07:38, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Սա ամենալուրջ ընդվզումներից մեկն է հետխորհրդային տարածքի աղքատ պետություններում. միջազգային մամուլի անդրադարձը, որով ժողովուրդը ձեռնոց է նետում Կրեմլին

«Ռոյթերս» միջազգային գործակալությունն անդրադարձել է Երևանում զարգացող իրադարձություններին՝ նշելով, որ ցույցերն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում են՝ չնայած կառավարության վերջին որոշման:

«Շաբաթ օրը Հայաստանի իշխանությունները որոշում կայացրին կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մինչև աուդիտի անցկացումը՝ նշելով, որ այդ ընթացքում պետությունն իր քաղաքացիների փոխարեն պետական բյուջեից կփոխհատուցի ընկերությանը: Սակայն դա կարծես չազդեց ժողովրդի որոշման վրա, ով հաստատակամ է էլեկտրաէներգիայի սակագնի որոշումը չեղարկելու իր պահանջի մեջ:

Իշխանությունների որոշումից հետո հազարավոր մարդիկ մնացին Բաղրամյան պողոտայում, և միայն հարյուրավորները շարժվեցին դրա հարևանությամբ գտնվող Ազատության հրապարակ: «Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև մեր պահանջը չիրականացվի: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի նաև այլ ապրանքների գների բարձրացման»,- նշել է Բաղրամյան պողոտայի ցուցարարներից մեկը»:

«Associated Press»-ն, անդրադառնալով այս դեպքերին՝ նշում է, որ սա ամենալուրջ ընդվզումներից մեկն է հետխորհրդային տարածքի աղքատ պետություններում, որով կարծես ժողովուրդը ձեռնոց է նետում Կրեմլին:

Գրեթե նույն մեկնաբանությունն է այս դեպքերին տվել նաև «Wall Street Journal»-ն, ով նշել է, որ այս ցույցերը խստորեն անհանգստացնում են Մոսկվային, որը ցանկանում է վերջերս ԵՏՄ-ին անդամագրված Հայաստանում կայուն և կառավարելի վիճակ ապահովել: Պարբերականը նաև մեղադրում է ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ նշելով, որ երբ վերջինները կարողանում են դիմակայել Ռուսաստանին և մինչև վերջ աջակցել որոշակի պետություններին Ասոցացման համաձայնագիր կնքելու ճանապարհին, նրանք, անկախ իրենց կամքից, այդպիսի պետություններին մղում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցության գոտի:

4196 | 1
Facebook