Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիվիրյանը պատրաստվում է դատի տալ ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր իրեն սադրիչ են անվանել

04:16, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Կիվիրյանը պատրաստվում է դատի տալ ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր իրեն սադրիչ են անվանել
     «Նստացույցի մասնակիցների շարքում կան Կիվիրյաններ, Սեֆիլյաններ, ովքեր շահում են, այս մասին հայտարարել էր ոստիկանապետը: Ի՞նչ եք շահում»,- Բաղրամյան պողոտայում դիմելով` իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին` հարցրեց «Ազատության» թղթակիցը: «Ես ժողովրդի հետ եմ, այլ բան, եթե շահում եմ, թող Վովա Գասպարյանը ցույց տա ու փորձի պատասխանել այդ անհեթեթ հայտարարությանը»,- ասաց նա` հավելելով, որ պատրաստվում է դատի տալ ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր իրեն սադրիչ են անվանել: «Բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ դիմում են ինձ, հարցնում կարծիք ու որպես քաղաքական վերլուծաբան, չեմ մերժում: Բայց շատերը սա օգտագործում են իմ դեմ` տարատեսակ էլեմենտներով վարկաբեկելով իմ անունը»,- շարունակեց Կիվիրյանը:
2979 | 2
Facebook