Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան ջուր»-ը որոշել է չպնդել սակագնի բարձրացումը

01:46, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
«Երևան ջուր»-ը որոշել է չպնդել սակագնի բարձրացումը
     «Երևան ջուր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` հետևյալ որոշմամբ.
    
     Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, որը սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը, և ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում է այն թողնել անփոփոխ:
6853 | 1
Facebook