Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որպես շարքային քաղաքացի եմ եկել Բաղրամյան պողոտա. Շուշանյան

01:21, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Որպես շարքային քաղաքացի եմ եկել Բաղրամյան պողոտա. Շուշանյան
     «Որպես շարքային քաղաքացի եմ եկել, ցերեկն էլ եմ եղել 2 անգամ»,- ասաց այս պահին Բաղրամյան պողոտայում գտնվող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
     «Թե հետագայում ինչ կկատարվի, հանրությանը կասենք վաղվա ասուլիսի ժամանակ, ոչինչ չենք բացառում մեր հետագա քայլերի հետ կապված: «Ոչ թալանինը» փոխել է պայքարի ֆորմատի ձևն ու ընդգրկում է այն մեխանիզմները, որով կարելի է պայքարել»,- ասաց նա:
     Անդրադառնալով ՀՀ նախագահի վերջին որոշմանը` ակտիվիստն ասաց, որ դա հաղթանակ չէր, այլ հաղթանակի մի ձև:
     «Կես քայլ առաջ դեպի այս կարգի իշխանությունները` հաղթանակի մի ձև է, բայց ամբողջությամբ չէ ու մեծ մասով չի բավարարում մեր պահանջներին»,- ընդգծեց նա:
5276 | 1
Facebook