Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամենամեծ խնդիրը հասարակության պառակտումն է. Բաբկեն Պիպոյան

00:18, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Ամենամեծ խնդիրը հասարակության պառակտումն է. Բաբկեն Պիպոյան

ՄԱՄՈՒԼ. am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայում զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով այսօր՝ ծննդյան օրն անցկացնում է ցուցարարների կողքին:

«Ես կանխատեսում էի ամենավատ բանը և այն տեղի ունեցավ. դա այն էր, որ հասարակությանը պատրաստ չէր այն հայտարարությանը, ինչը եղավ կառավարության կողմից: Չկար ադեկվատ ռեակցիա և ադեկվատ գործողություն, երբ իշխանություններն ասացին, որ կասեցվում է կառավարության բյուջեից»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա կարծիքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ իրար չեն ուզում հասկանալ: «Երբ պայքարող հասարակությունը սկսում է իրար չհասկանալ, պառակտվում է, ավելի մեծ խնդիր չկա: Բոլորս գիտակցում ենք, որ հասարակության պառակտումը լավ բան չի կարող տալ, բայց մյուս կողմից չենք կարողանում կանխել դա: Կարող ենք վիճել, դա նորմալ է, ես կարող եմ չընդունել դիմացինիս գաղափարը, բայց պարտավոր եմ հարգել: Պառակտումն է տանելու նրան, որ ալիքը մարի»,- համոզված է Բաբկեն Պիպոյանն, ով խորհուրդ է տալիս՝ մեկը մյուսին հարգի:

«Սա միակ մոդելն է, որ հնարավորություն կտա՝ մեկ ամբողջական գաղափարի շուրջ համախմբվելու, որովհետև, եթե միմյանց հասցեին սկսեցին վատ արտահայտություններ հնչել, միասնականությունը վերականգնելը դառնալու է անհնարին»,-ամփոփեց Բաբկեն Պիպոյանը:

2799 | 1
Facebook