Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բայց երեկ, երբ դուբինկեքը խփում էիք վահաններին, աղմուկ անում, ժամը 23:00-ն անց էր». ցուցարարները չեն ենթարկվում չաղմկելու պահանջին

23:31, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
«Բայց երեկ, երբ դուբինկեքը խփում էիք վահաններին, աղմուկ անում, ժամը 23:00-ն անց էր». ցուցարարները չեն ենթարկվում չաղմկելու պահանջին
     «Մենք ձեզնից մեկն ենք, հավատացեք, մեր և ձեր հարաբերությունները եկեք կառուցողական հիմքի վրա դնենք: Եկեք համակեցության կանոնները չխախտենք, մենք բազմաբնակարան շենքերի մոտ ենք գտնվում, դուք խանգարում եք այլ քաղաքացիների հանգստի սահմանադրական իրավունքը, հակառակ դեպքում ստացվում է, որ դուք միտումնավոր եք հրահրում ոստիկանության հետ, չեմ ուզում այդ բառն էլ ասեմ՝ բախումը, կանգնեք լուռ և ոչինչ տեղի չի ունենա»,- ցուցարարներին բարձրախոսով դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրան առարկեց ցուցարարներից մեկն՝ ասելով. «Երեկ, երբ դուք դուբինկեքով հարվածում էիք շիթերին, ահավոր աղմուկ հանում, ժամը 23:00-ն անց էր: Ոմանք էլ նշեցին, որ ամեն օր կեսգիշերն անց Երևանի երկինքը պայթում է հրավառության աղմուկից, բայց դա կարծես ոստիկանությունը երբեք չի նկատում:
     Այնուամենայնիվ, կարժ լեզվակռվից հետո ցուցարարներն ու ոստիկանները համաձայնության եկան, այժմ պողոտան խաղաղ է:
3138 | 0
Facebook