Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». հիշեցնում են Բաղրամյան պողոտայում

23:06, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». հիշեցնում են Բաղրամյան պողոտայում
     Այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամերը Բաղրամյան պողոտայում գտնվողներին համարում են իրենց գաղափարակից ընկերները և տարանջատում չեն տեսնում, Բաղրամյան պողոտայում պարբերաբար ելույթ ունեցող ակտիվիստներից մեկը հիշեցնում է Չարենցի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
     Բաղրամյանում այլևս չկա երեկվա լարվածությունը, երբ Ազատության հրապարակ մեկնողների հետևից գոռում էին «ամոթ», «դավաճաններ» և այլն: 2 կողմերն էլ իշխանության առջև դնում են նույն 3 պահանջները՝ վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշումը, նվազեցման նպատակով վերանայել էլեկտրաէներգիայի սակագնի՝ անցած տարվա որոշումը, պատժել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին:
3724 | 3
Facebook