Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդիկ այս վիճակից դիվիդենտներ են ուզում շահել». Մաքսիմ Սարգսյան

22:13, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
«Մարդիկ այս վիճակից դիվիդենտներ են ուզում շահել». Մաքսիմ Սարգսյան
    
«Մենք «բաղրամյանցիների» հետ խնդիրներ չունենք: Երեկվանից սխալ ինֆորմացիա է պտտվում մամուլում, թե մեր և նրանց միջև պառակտում է եղել: Մարդիկ այս վիճակից դիվիդենտներ են ուզում շահել»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնութան համակարգող անդամ Մաքսիմ Սարգսյանը: Մեր թղթակցի հարցին, թե կարո՞ղ է այնպես լինել, որ հանկարծ ցանկանաք վերադառնալ Բաղրամյան պողոտա և միասնական ուժերով շարունակեք պայքարել, Մ. Սարգսյանը զարմացավ՝ «իսկ մենք բաժանվե՞լ էինք, որ հիմա էլ վերադառնանք կամ ոչ»: Քաղաքացիական նախաձեռնության անդամներն Արմեն Մկրտչյանի հեռանալու մասին էլ հայտնեցին, որ երկու տարի է ինչ գույություն ունի «Ոչ թալանին» նախաձեռնությունը, մինչդեռ Արմեն Մկրտչյանը երբեք չի եղել այդ նախաձեռնության համակարգող անդամ: «Նա «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անունից հայտարարություն է արել, ինչը կշտկենք»,- խոստացան տղաները: Նշենք, որ Արմեն Մկրտչյանն, ով մինչ օրս «Ոչ թալանին» նախաձեռնության շարքերում էր, այսօր հայտարարել է, որ այդ խմբի հետ այլևս կապ չունի, որովհետև «խմբի համերաշխությունը կոտրված է» :
4117 | 0
Facebook