Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կմնանք ինչքան պահանջվի, անգամ՝ մի տարի. Բաղրամյան պողոտայում դարձյալ կենդանի պատ կա

21:45, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
Կմնանք ինչքան պահանջվի, անգամ՝ մի տարի. Բաղրամյան պողոտայում դարձյալ կենդանի պատ կա
     Բաղրամյան պողոտայում այս գիշեր դարձյալ կենդանի պատ կլինի, այնտեղ են մշակութային գործիչներ, պատգամավորներ: Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին հայտնեց պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը, բռնությունը կանխելու համար պատրաստ են մնալ այստեղ այնքան, ինչքան պահանջվի, անգամ՝ մի ամբողջ տարի:
     Հավելենք, որ Բաղրամյանի սկզբնամասում խաղաղ ցույցը դեռ շարունակվում, պարբերաբար հնչում են ելույթներ, որոնք ինչպես ավելի վաղ հայտնեցինք, չունեն քաղաքական բնույթ, այլ կրկնում են «Ոչ թալանին» նախաձեռնության առաջ քաշած 3 կետերը՝ վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշումը, նվազեցման նպատակով վերանայել էլեկտրաէներգիայի սակագնի՝ անցած տարվա որոշումը, պատժել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին»:
4233 | 0
Facebook