Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Իշխանությունները հարկային տեռոր են նախապատրաստում

16:23, կիրակի, 28 հունիսի, 2015 թ.
Իշխանությունները հարկային տեռոր են նախապատրաստում
     Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ցույցը զարգանում է և դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից: Նախագահի վերջին հայտարարությունը չտվեց այն, ինչ սպասում էին իշխանությունները: Ավելին: Շարժումը ծավալվում է: Ասում են, որ նախագահը` կառավարության վրա դնելով օգոստոսի 1-ից սակագնի տարբերության փոխհատուցումը, միաժամանակ հանձնարարել է, որպեսզի Հովիկ Աբրահամյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը սկսեն նախապատրաստել փոխհատուցվող միջոցները հարկատուներից պոկելու ռազմավարություն: Ասում են նաև, որ իշխանություններն այս հարցում առաջնորդվելու են ավանդական` տուգանքներ, վարչական տույժերի մեթոդներով: Ըստ լուրերի, մանր ու միջին բիզնեսի որոշ սեփականատերեր արդեն իսկ ահազանգուն են, որ հարկային տեսուչների այցելությունները վերջին օրերին ակտիվացել են, ովքեր, առանց հիմնավորումների ու մեկնաբանությունների խոշոր տուգանքներ են արձանագրում և սպառնում, նոր տուգանքներով, եթե վերջինները փորձեն բարձրաձայն դժգոհել, կամ այդ մասին տեղեկացվեն լրատվամիջոցներին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20116 | 11
Facebook