Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հիմա մի քանի ճանապարհ կա, որոնցից մեկին նախապատվություն տալը շատ պատասխանատու ու բարդ առաջադրանք է. Արման Թաթոսյան

15:56, կիրակի, 28 հունիսի, 2015 թ.
Հիմա մի քանի ճանապարհ կա, որոնցից մեկին նախապատվություն տալը շատ պատասխանատու ու բարդ առաջադրանք է. Արման Թաթոսյան

Փորձագետ Արման Թաթոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հիմա մի քանի ճանապարհ կա, որոնցից մեկին նախապատվություն տալը շատ պատասխանատու ու բարդ առաջադրանք է, բայց նախ տարբերակները մշակենք։

1) Շարունակում ենք պայքարը Բաղրամյանում, հայտարարում ենք համազգային մոբիլիզացիա, պահանջում ենք ոչ թե 2 ամսից, այլ անհապաղ կատարել նախօրոք հայտարարված պահանջները (չեղարկել, աուդիտ իրականացնել, պատժել, ազգայնացնել)։
     2) Ընդունում ենք առաջարկը, ընտրում ենք մի քանի հոգու ու լիազորում նրանց հասարակության շահերը ներկայացնել ու պարբերաբար տեղեկացնել աուդիտի ընթացքի մասին, որի ավարտից հետո ու կախված արդյունքից կտեսնենք ինչ ենք անում։
     3) Բացում ենք Բաղրամյանը, հետ ենք քաշվում Ազատության հրապարակ, շարունակում ենք քննարկումները ևս մի քանի օր, մինչև հստակ ու վերջնական որոշում կայացնելը (մինչև 18։00 ռեալ չեմ համարում), սրանով թույլ չենք տալիս, որ ոստիկանությունն ուժ կիրառի։
     4) Նախորդ պահանջները չբավարարելու հիմքով փոխում ենք պահանջները ու սոցիալականից անցնում քաղաքական պահանջների՝ հրաժարականների ու իշխանափոխության՝ գիտակցված գնալով ընդհուպ մինչև բախումների։
     5) Հիասթափվում ու արտագաղթում ենք։

Խնդրում եմ այլ տարբերակների դեպքում գրել դրանք, իսկ սրանցից մեկի հետ համաձայն լինելու դեպքում գրել տարբերակի թիվը մեկնաբանություններում։

Հիմա մի քանի ճանապարհ կա, որոնցից մեկին նախապատվություն տալը շատ պատասխանատու ու բարդ առաջադրանք ա, բայց նախ տարբերակներ...

Posted by Arman Tatosyan on 28 Հունիս, 2015
3521 | 0
Facebook