Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քյարքի ոլորաններում տեղի ունեցած սարսափելի վթարի զոհերի մեջ կա նաև երեխա

15:28, կիրակի, 28 հունիսի, 2015 թ.
Քյարքի ոլորաններում տեղի ունեցած սարսափելի վթարի զոհերի մեջ կա նաև երեխա

Այսօր` հունիսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում` Քյարքի ոլորաններում, բախվել են Opel Zamfira մակնիշի 44 AA 744 համարանիշի և ГАЗ 2705 մակնիշի 10 ՍՏ 493 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մ գլխիվայր գլորվելով` հայտնվել ձորում ` ապառաժ քարերի վրա:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Մահացածները նետված են եղել ավտոմեքենաներից, ում դիերը, այդ թվում` մի երեխայի, փրկարարները հայտնաբերել են մենքենաներից բավականին մեծ հեռավորության վրա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

19363 | 0
Facebook