Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաղթանա՞կ». Բաղրամյան պողոտան ցնծության մեջ է

19:40, շաբաթ, 27 հունիսի, 2015 թ.
«Հաղթանա՞կ». Բաղրամյան պողոտան ցնծության մեջ է
     ՀՀ նախագահի` էլեկտրաաէներգիայի սակագնի մասին որոշումից հետո Բաղրամյան պողոտայում ցնծություն է: Ակտիվիստները դեռ հայտարարություն չեն արել, բայց քաղաքացիները ոգևորված գոչում են` «Հաղթանակ»:
     Հիշեցնենք` նախագահն ասել է, որ մինչև աուդիտի եզրակացության կազմումը, կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:
     «Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:
     Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,- ասել էր նախագահը:
18963 | 4
Facebook