Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք հայ չեք, դուք թուրք եք». 30 ժամվա աշխատանքից հետո վերականգնվել է առգրավված տեսախցիկի արձանագրածը Բաղրամյանի ջարդից

07:21, ուրբաթ, 26 հունիսի, 2015 թ.
«Դուք հայ չեք, դուք թուրք եք». 30 ժամվա աշխատանքից հետո վերականգնվել է առգրավված տեսախցիկի արձանագրածը Բաղրամյանի ջարդից
     Մոտ 30 ժամվա ընթացքում մասնագետներն աշխատել են տեսախցիկի հետ, որը 2015 թվականի հունիսի 23-ի առավոտյան ոստիկաններն ապօրինաբար բռնագրավել էին Epress.am-ի օպերատորից և երկու օր անց վերադարձրել՝ ջնջելով բոլոր նյութերը։
    
     Լրատվականի 3 տեսանկարահանող սարքերից, որոնք այդ օրն աշխատում էին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում, երկուսի հիշողության քարտերը ոստիկանների կողմից բռնագրավվել և ոչնչացվել են։ Վերադարձված տեսախցիկը ջրցան մեքենան գործի դնելուց սկսած պահից աշխատել է մոտ 50 րոպե։ Նկարահանվածից հաջողվել է վերականգնել քառորդը։ Ցավոք, կորել են բազմաթիվ կադրեր։
    
     Վերականգնված նյութում երևում է ցույցը ցրելու գործողության սկիզբը, նստացուցավորներին բերման ենթարկող քաղաքացիական հագուստով անձանց ոչ իրավաչափ պահվածքը, լսվում է, թե ինչպես են գրոհայինները սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում մարդկանց հասցեին։ Հետապնդվողներից մեկն էլ հակադարձում է․ «Ոստիկաններից չաթլախ ազգ չկա»։
39948 | 68
Facebook