Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Տեխնիկան փշրող ու ոտի տակ առնող»-ը գեներալ Մանվելի «մարդն» է

17:26, երկուշաբթի, 22 հունիսի, 2015 թ.
«Տեխնիկան փշրող ու ոտի տակ առնող»-ը գեներալ Մանվելի «մարդն» է
     Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած միջադեպի «հերոսը», ով սպառնում էր «փշրել, ոտի տակ առնել տեխնիկան», քանի որ երաժշտության ձայնը խանգարում էր իրեն շփվել ընկերոջ հետ, պարզվում է` ամենևին էլ սրճարանի հաճախորդ չէ: Ասում են` նրա անունը Լևոն է, ապրում է Էջմիածնում ու հայտնի է որպես գեներալ Մանվելի «մարդ»: Վերջինի մասնակցությամբ տեսանյութից հետո նրան ճանաչողները սկսել են գրել սոցցանցերում, որ ճանաչում են նրան և որ երաժշտության ձայնից նյարդայնացած երիտասարդը հատուկ նպատակով է ուղարկվել` սադրելու և խանգարելու նախաձեռնության կազմակերպած միջոցառումը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20753 | 34
Facebook