Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմ Քարդաշյանը հաստատել է իր երկրորդ երեխայի սեռը

11:31, երկուշաբթի, 22 հունիսի, 2015 թ.
Քիմ Քարդաշյանը հաստատել է իր երկրորդ երեխայի սեռը

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաստատել է այն լուրերը, որ պատրաստվում է լույս աշխարհ բերել տղա երեխայի: Այդ մասին Քիմը հայտնել է՝ «Instagram»-ի իր էջի միջոցով: Նա հրապարակել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի և առաջնեկի՝ Նորթ Ուեսթի լուսանկարը, որտեղ հայր և դուստր ընթերցանությամբ են զբաղվում և մակագրել.

«Այսպիսի թանկ պահեր, որ ապրել եմ քեզ հետ մեր ճամփորդությունների ժամանակ, ահա թե ինչի համար եմ ես ապրում: Դու այնքան լավ հայրիկ ես մեր Նորթի համար և ես համոզված եմ, որ լավագույն հայրը կլինես նաև մեր որդու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական «Mirror» պարբերականը, հղում անելով Քիմ Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել էր, որ վերջինը պատրաստվում է տղա երեխա լույս աշխարհ բերել:

9264 | 2
Facebook