Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչ օգտակար հատկություններ ու հակացուցումներ ունի բոլորի կողմից սիրված բալը

22:05, ուրբաթ, 19 հունիսի, 2015 թ.
Ինչ օգտակար հատկություններ ու հակացուցումներ ունի բոլորի կողմից սիրված բալը

Բալը համարվում է ամենադիետիկ մթերքներից մեկը, որը պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, խնձորաթթու, հանքային աղեր, վիտամիններ А, В1, В2, С, Р, РР, ֆոլաթթու, կարոտին, թանին և պեկտին, պղինձ, եթերայուղեր և այլն: Բալի հյութն ունի հակաբորբոքային, հականեխիչ, բարձր ջերմության ժամանակ ծարավը հագեցնող հատկություններ: Սակայն այս առողջարար միրգը հակացուցված է գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում:

Բալի թուրմը բարերար ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Ողնաշարի խնդիրների դեմքում ժողովրդկան բժշկությունը խորհուրդ է տալիս օրական ուտել 1 կգ թարմ բալ 7-8 բաժակ կաթի հետ միասին:

Բալը խորհուրդ է տրվում նաև արթրիտի, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի դեպքում՝ որպես խորխաբեր միջոց:

Ավելորդ քաշի դեպքում խորհուրդ է տրվում ճաշից առաջ ուտել մի քանի հատիկ բալ, դրանք կհագեցնեն քաղցը և կփակեն ախորժակը:

Խորհուրդ է տրվում նաև միգրենների և գլխացավերի ժամանակ ճակատին դնել բալի ճզմած պտուղներ: Ցավը կանցնի մի քանի րոպեից:

Քթից արյունահոսության դեպքում բալի տերևները կարելի է տամպոնի պես փաթաթել ու մտցնել քթանցքի մեջ:

Զարկերակային բարձր ճնշման դեպքում կարելի է 2 թեյի գդալ բալի պտղակոթի վրա ավելացնել 1 բաժակ ջուր, հասցնել եռման աստիճանի, հովացնել, խմել օրական 3-4 անգամ 1-ական ճաշի գդալ:

Երկարատև դաշտանացիկլի դեպքում 1 ճաշի գդալ պտղակոթին ավելացնել 1 բաժակ եռացող ջուր, եռացնել 5 րոպե, հովացնել 1 ժամ, խմել օրական 3-4 անգամ՝ 1/2-1/3 բաժակ:

48069 | 0
Facebook