Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու է Շվարցնեգերը սարսափի մատնում մադամ Տյուսոյի թանգարանի այցելուներին

20:05, ուրբաթ, 19 հունիսի, 2015 թ.
Ինչու է Շվարցնեգերը սարսափի մատնում մադամ Տյուսոյի թանգարանի այցելուներին

Ամերիկացի կինոդերասան Առնոլդ Շվարցնեգերը մադամ Տյուսոյի մոմե արձանների հոլիվուդյան թանգարանում իրեն արձան է ձևացրել և վախեցրել արձանի հետ լուսանկարվել ցանկացողներին: Ինպես հայտնում է «Դը Ինքյուիսթր»-ը, Շվարցնեգերին արել են «Տերմինատոր»-ի գրիմ, ու երբ այցելուները մոտեցել են լուսանկարվելու, նա սկսել է խոսել ու շարժվել:

Նշվում է, որ այս ակցիան դարձել է «Տերմինատոր. ծագումնաբանություն» ֆիլմի մարքեթինգային արշավի մի մասը: Ֆիլմն էկրան կբարձրանա հուլիսի 2-ին: Այդ ֆիլմում Շվարցնեգերը խաղում է ծերացած Քիբորգ-մարդասպանի դեր, հանդիպում իր երիտասարդ նմանակների, ապագայից եկած Տերմինատորի հետ: Ֆիլմի հասույթի մի մասը կտրամադրվի երեխաների արտադպրոցային զբաղվածության կազմակերպման աշխատանքներին:

10581 | 1
Facebook