Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Մելիքյան. «Արցախում շատ խիստ են անցնում քննությունները»

11:20, ուրբաթ, 19 հունիսի, 2015 թ.
Գագիկ Մելիքյան. «Արցախում շատ խիստ են անցնում քննությունները»
     «Արցախն առանձին է գործում, մենք գործ չունենք նրանց հետ, իրենք ամեն ինչ իրենց ուժերով են անում»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս են ընթանում Արցախում միասնական քնություններն, ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նրա տեղեկացմամբ, Արցախում շատ խիստ են անցնում քննությունները: «Արտառոց ոչինչ չի արձանագրվել: Իմ իմանալով` քննությունները հանգիստ են ընթանում, դժգոհություններ չկան…Կրթական համակարգի մեր բոլոր ընթացակարգերը, թեստերը և այլն, նրանք կրկնում են, օգտվում են մեր կազմած թեստերից: Մենք, երբ որ թեստերն Անգլիայից բերում ենք, մի-մի օրինակ բանկի միջոցով ուղարկում ենք Արցախ»,- հաղորդեց մեր զրուցակիցը:
4399 | 0
Facebook