Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շուրջ 2800 դիմորդով մեկնարկել է «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը

10:33, ուրբաթ, 19 հունիսի, 2015 թ.
Շուրջ 2800 դիմորդով մեկնարկել է «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը
     ԵՊՀ-ում սկսվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները: Ինչպես ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը հայտնեց, հանրապետությունում գործում է 16 քննական կենտրոն, որից 4-ը` Երևանում: «Պատմություն» առարկայից քննություն հանձնողների թիվը 1700 է, «Քիմիայից»` 1100: «Նախորդ քննության` «Մաթեմատիկա» առարկայի նախնական տվյալներով, թեստաբանական առումով, շատ լավ արդյունքներ ենք ստացել: 20 միավոր հավաքել են 86 հոգի, միջին գնահատկանը եղել է 12 միավոր: Շատ ուրախալի է, որ դիմորդների մոտավորապես կեսի գնահատակններն ընկած են միջին միավորների վրա: Այսինքն` 7,5-13 միավոր գնահատականներ ստացել են դիմորդների մոտ 48%-ը: Դա թեստաբանական առումով լավ ցուցանիշ է: Եվ մնացածը հավասարաչափ բաշխվել է և՛ միջին, և՛ բարձր գնահատականների վրա»,- ներկայացրեց Մելիքյանը` հավելելով, որ երկրորդ փուլի արդյունքներով կորոշվի, թե ինչպիսին է պատկերը: Կտրվողների թիվը 11% է:
6404 | 2
Facebook