Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վարչապետը վերադարձել է հերթական «գաղտնի» գործուղումից

20:50, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
Վարչապետը վերադարձել է հերթական «գաղտնի» գործուղումից
     Երկօրյա այցով արտերկիր մեկնած Հովիկ Աբրահամյանն արդեն վերադարձել է, բայց ինչպես այցելած վայրի, այնպես էլ բովանդակության մասին տեղեկություններ չկան, բացատրությունը մեկն է` այցը մասնավոր է: Ասում են` վարչապետը մեկնել էր Մոսկվա` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ռուսական կողմի հետ հարցեր քննարկելու նպատակով, և դա չի հրապարակվում` հասարակության շրջանում կրկին իրարանցում չառաջացնելու համար:
     Համաձայն այլ խոսակցության` վարչապետը Մոսկվայում էր` մասնակցելու մեծահարուստ հայերից մեկի որդու հարսանիքին:
     Ըստ շրջանառվող մեկ այլ լուրի` Հ. Աբրահամյանը մեկնել էր Գերմանիա` հարազատներից մեկի բուժման նպատակով:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13423 | 9
Facebook