Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմ Քարդաշյանի շնորհավորանքը դստեր` Նորթի երկրորդ տարեդարձի կապակցությամբ

12:25, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
Քիմ Քարդաշյանի շնորհավորանքը դստեր` Նորթի երկրորդ տարեդարձի կապակցությամբ

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի իր էջերում հրապակել է դստեր՝ Նորթի ծննդյան երկրորդ տարեդարձի ժամանակ արված լուսանկարը և նշել. «Շնորհավոր ծնունդդ իմ ամենասիրելի Minnie Mouse (թարգմ.՝ փոքրիկ մկնիկ): Շնորհակալություն «Դիսնեյլենդին» հրաշալի օրվա համար»:

Քիմն իր գրառման մեջ խոստացել է նաև ավելի ուշ այլ լուսանկարներ ևս հրապարակել իր փոքրիկի ծննդյան տարեդարձից:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 15-ին, լրացել է հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի՝ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դստեր՝ Նորթ Ուեսթի ծննդյան երկրորդ տարեդարձը: Տոնի առթիվ զույգը վարձակալել էր «Դիսնեյլենդ»-ըև ավելի քան 1 միլիոն դոլար ծախսել:
7682 | 0
Facebook