Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժաննա Ֆրիսկեն 3 ամիս կոմայի մեջ է եղել

12:35, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
Ժաննա Ֆրիսկեն 3 ամիս կոմայի մեջ է եղել

Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան մահացել է ռուս երգչուհի ժաննա Ֆրիսկեն: Նրա հայրը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում հայտնել է, որ դուստրը մահից առաջ 3 ամիս կոմայի մեջ է եղել: Հոր փոխանցմամբ` այդ մասին իմացել են միայն ընտանիքի անդամներն ու Ժաննայի 2 ընկերուհիները:

Այն հարցին, թե Ժաննայի մահից հետո ում հետ պետք է մնա նրա որդին, Վլադիմիր Ֆրիսկեն պատասխանել է. «Երեխան պետք է հոր հետ մնա: Եթե հայրը թույլ տա, որ մենք դաստիարակենք, բնականաբար, կօգնենք: Նա միայնակ չի մնա: Այժմ Պլատոնը Բուլղարիայում է»:

Ժաննայի հայրը տեղեկացրել է նաև, որ դստեր հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում, հունիսի 18-ին:

19565 | 0
Facebook