Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանում առաջիկա տարիներին ամուսնությունների թիվն աճման միտում ունի

10:01, հինգշաբթի, 16 փետրվարի, 2012 թ.
Հայաստանում առաջիկա տարիներին ամուսնությունների թիվն աճման միտում ունի

''Երկիր''. 2011թ. Հայաստանում գրանցվել է 19 706 ամուսնություն, ինչը զգալիորեն բարձր է 2010թ. ցուցանիշից` 17 984: Ինչպես թերթին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը, 2000 թվականից առ այսօր ամուսնությունների թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր նախորդ տարի: ''2000 թվականին գրանցվել է 10 986 ամուսնություն, և եթե նայենք վիճակագրության տվյալներին, պարզ կդառնա, որ տարեցտարի այդ ցուցանիշը մեծանում է'',- նշել է նա: Բաբաջանյանի համոզմամբ` ամուսնությունների թիվն աճման միտում ունի նաև առաջիկա տարիներին, քանի որ ընտանիք կազմելու տարիք է մտնում այն սերունդը, որն ավելի մեծ թվով է ծնվել իր ժամանակին:
     Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա դրանք գրեթե մնացել են նույն մակարդակին. 2010թ. Հայաստանում գրանցվել է 2997 ամուսնալուծություն, իսկ 2011թ. արձանագրվել է աննշան աճ` ամուսնալուծությունների թիվը կազմել է 3188` 190 դեպքով ավելի, քան նախորդ տարի:

12709 | 0
Facebook