2014-ի դեկտեմբերին Քեյփթաունի վիրաբույժներն անց են կացրել աշխարհում առաջին բարեհաջող վիրահատությունը՝ սեռական օրգանի փոխպատվաստմամբ: 21-ամյա հիվանդի անունը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ նա սեռական օրգանից զրկվել էր 3 տարի առաջ՝ թլպատումից առաջացած բարդության պատճառով: Վերջերս էլ երիտասարդը տեղեկացրել է բժիշկներին, որ իր զուգընկերուհին արդեն 4 ամիս է՝ հղի է:
Երեխայի հայրության ստուգման թեստ չի իրականացվել, սակայն վիրաբույժը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ոչ մի հիմք չունի զույգին կասկածելու համար: Բացի այդ, իրենք չեն էլ կասկածել, որ նրա վերարտադրողական ֆունկցիան կաշխատի, քանի որ վերոնշյալ ծիսակատարության ժամանակ չեն վնասվել նրա սերմնագեղձերը:
Բժիշկները խոստովանել են, որ իրենք էլ չեն ակնկալել, որ տղան այսքան արագ կվերականգնվի, իրենք դա կանխատեսում էին առնվազն 2 տարի անց: