Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Իրավապահ համակարգի աշխատակիցներն սկսել են ընդվզել էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման դեմ

16:01, շաբաթ, 13 հունիսի, 2015 թ.
Իրավապահ համակարգի աշխատակիցներն սկսել են ընդվզել էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման դեմ
     էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը դժգոհությունների ալիք է բարձրացրել նաև իրավապահ համակարգում. ոստիկանների մի ստվար զանգված արդեն սկսել է բարձրաձայնել այդ մասին: Ասում են` նրանք հայտարարել են, որ եթե էլեկտրաէներգիան թանկանա, կանգնելու են հասարակության կողքին, քանի որ դա նաև իրենց ընտանեկան բյուջեին է հարվածում: Ըստ լուրերի` վերոնշյալ մտահոգությամբ պայմանավորված, ոստիկանապետն օրերս խորհրդակցություն է հրավիրել` փորձելով հասկանալ` ինչ ընդվզում է սպասվում իրենց շարքերում: Խոսակցություններ կան, որ իրավիճակը մտահոգիչ է եղել, ու Վ. Գասպարյանն այս թեմայով նույնիսկ հանդիպում է ունեցել հանրապետության նախագահի հետ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11503 | 6
Facebook