Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այս տարի քննություն չեն հանձնել պարսկերեն և իտալերեն լեզուներից

11:03, ուրբաթ, 12 հունիսի, 2015 թ.
Այս տարի քննություն չեն հանձնել պարսկերեն և իտալերեն լեզուներից
     Հանրապետությունում ընթանում է «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ դիմորդների ընդհանուր թիվը 5700 է, որի գերակշիռ մասը` մոտավորապես 5200-ը, հանձնում է անգլերենի քննություն, մնացածը` գերմաներենի` 225 հոգի, ֆրանսերենի` 200 հոգի, իսպաներենի` 18 հոգի: Մելիքյանը տեղեկացրեց, որ այս տարի պարսկերեն և իտալերեն լեզուներից քննություն հանձնողներ չկան: Ինչ վերաբերում է բացականերին և թե հիմնականում ինչի հետ են կապված դրանք, մեր զրուցակիցն ասաց, որ հիմնական պատճառը հիվանդություններն են, սակայն նշեց, որ բացակաների դեպքում թույլատրվում է մասնակցել երկրորդ փուլին:
5733 | 0
Facebook