Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ խաղաղապահներն աղքատ կանանց համար հատկացված օգնության դիմաց պահանջել ու ստացել են սեքսուալ ծառայություններ

11:31, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
ՄԱԿ խաղաղապահներն աղքատ կանանց համար հատկացված օգնության դիմաց պահանջել ու ստացել են սեքսուալ ծառայություններ

ՄԱԿ խաղաղապահական զորքերը պարբերաբար փոխանակում են ապրանքներ այն մարդկանց հետ սեքսուալ հարաբերություններով, ում որ հասցեագրված է այդ օգնությունը: ՄԱԿ-ի ներքին վերահսկողական ծառայությունների կազմած հաշվետվության մեջ ասվում է, որ Հաիթիում և Լիբերիայում հարյուրավոր ծայրահեղ աղքատ ու սովյալ կանայք սեքսուալ ծառայություններ են մատուցել խաղաղապահներին:

Փոխարենը նրանք ստացել են գումար, հագուստ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ և այլ առարկաներ: Վերոնշյալ հաշվետվության տեքստը հայտնվել է «Ռեյթեր» գործակալության լրագրողի տրամադրության տակ:

2008-13 թթ. արձանագրվել են մոտ 480 նմանատիպ խախտումներ: Ընդ որում՝ սեքսուալ գործողությունների մեկ երրորդը իրականացվել են անչափահասների հանդեպ:

«Ռեյթեր»-ը, մեջբերելով հաշվետվության տեքստը, գրում է. «Այն 2 երկրներից ստացված վկայությունները, որտեղ ուղևորվել են խաղաղապահները, փաստում են, որ վճարովի սեքսուալ ծառայությունները բավականին տարածված են, սակայն դրա մասին շատ քիչ է խոսվում»:

Իր հերթին «Ասոշիեյթիդ Փրեսս»-ն, ով ևս ստացել է չհրապարակված տեքստի կրկնօրինակը, գրում է, որ միայն Հաիթիում անցյալ տարի գրանցվել է նմանատիպ 231 դեպք: Ընդ որում, այն դեպեքերում, երբ խաղաղապահները հրաժարվել են իրենց խոստացածը սեռական հարաբերությունից հետո տալ կանանց, վերջինները խլել են նրանց կրծքանշաններն ու սպառնացել համացանցով ամեն ինչ բացահայտել:

ՄԱԿ-ը չի թաքցնում, որ մտահոգված է իր խաղաղապահների ամոթալի վարքագծով, սակայն ընդգծում է, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում կտրուկ ավելացել է խաղաղապահների թիվն, իսկ նրանց կողմից սեքսուալ բնույթի շահագործումների թիվը՝ նվազում:

Ներկա պահին աշխարհի տարբեր երկրներում տեղակայված է ՄԱԿ 125 հազար խաղաղապահ:

22614 | 1
Facebook