Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հանուն ընկերուհու աղջկա կերպարով քննությանը ներկայացած տղան տուգանվել է

15:06, չորեքշաբթի, 10 հունիսի, 2015 թ.
Հանուն ընկերուհու աղջկա կերպարով քննությանը ներկայացած տղան տուգանվել է

Ղազախստանցի 20-ամյա երիտասարդն իր զուգընկերուհուն քննության հարցում օգնելու յուրօրինակ տարբերակ է գտել: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, Այան Զամեդովը կանացի հագուստի, կեղծամի և դիմահարդարման միջոցով կերպարանափոխվել է և զուգընկերուհու փոխարեն գնացել տարեվերջյան քննությունը հանձնելու:

Զամեդովը հայտնել է, որ ինքն այդ քայլին է գնացել, քանի որ զուգընկերուհին շատ նյարդային էր դարձել, և վախենում էր տապալել այդ քննությունը: Տղան նշել է, որ իրեն ոչ մի կերպ չէր հաջողվում սփոփել կամ քաջալերել իր սիրեցյալին, ինչի պատճառով էլ ինքն այդ խենթ քայլին է դիմել:

Սակայն քննությունը վերահսկող անձինք նկատել են, որ աղջկա կերպարանքի մեջ մտած Զամեդովը և նրա ձեռքի իդենտիֆիկացման քարտի վրայի լուսանկարում գտնվող մարդիկ այդքան էլ նման չեն միմյանց և հարցազննության են տարել վերջինին: Արդյունքում նրանք կարողացել են բացահայտել, որ Զամեդովի փոխարեն քննասենյակում ուրիշ մարդ պետք է լիներ և դուրս են հանել նրան քննասենյակից:

Իր գործողությունների համար տղան տուգանվել է 2100 ամերիկյան դոլարով: Նրա զուգընկերուհուն թույլատրել են քննությունը վերահանձնել միայն մյուս տարվա վերջին:
11148 | 0
Facebook