Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախորդ քննության ժամանակ Wi Fi սարք է հայտնաբերվել դիմորդի մոտ

15:20, երեքշաբթի, 09 հունիսի, 2015 թ.
Նախորդ քննության ժամանակ Wi Fi սարք է հայտնաբերվել դիմորդի մոտ
     Այսօր «Ֆիզիկա» առարկայից քննություն է հանձնել 1860 դիմորդ: Ողջ հանրապետությունում, ըստ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի, գործել է քննական 14 կենտրոն, որից 3-ը` Երևանում: «Անցած քննությունը շատ խաղաղ անցավ, փառք Աստծո, թեստերը նորմալ էին, որևէ բողոք չստացանք: Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ փոքր-ինչ ավելի բարձր պիտի լինեին հայերենի արդյունքները, քան նախորդ տարի էր»,- նշեց նա: Գ. Մելիքյանը տեղեկացրեց, որ նախորդ քննության ժամանակ Wi Fi մեկ սարք են հայտնաբերել դիմորդի մոտ: Նա անմիջապես հեռացվել է քննությունից և չի մասնակցի երկրորդ փուլին:
4328 | 0
Facebook