Թուրքիայում երեկ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություննների նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարվա մեջ առաջին անգամ կորցրել է խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, արդեն հաշվարկվել են քվեաթերթիկների 99%-ը, և այդ արդյունքների համաձայն՝ Էրդողանի կուսակցությունը հավաքել է ձայների 41%-ը, իսկ քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը»-ը՝ 10%-ը և առաջին անգամ տեղ է ստացել թուրքական խորհրդարանում:
Աղբյուրը նշում է, որ քանի որ Թուրքիայում գործում է խորհրդարանում համամասնական ներկայացուցչական համակարգը, նշանակում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կամ ստիպված է լինելու կազմել կառավարություն փոքրամասնական հիմունքներով, կամ կոալիցիայի մեջ մտնել այլ կուսակցությունների հետ: