Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ են երևակայում կանայք և տղամարդիկ սեռական հարաբերության ժամանակ

00:12, շաբաթ, 06 հունիսի, 2015 թ.
Ինչ են երևակայում կանայք և տղամարդիկ սեռական հարաբերության ժամանակ

Բրիտանացի սոցիոլոգները հարցում են անցկացրել 1300 մարդկանց շրջանակներում, որպեսզի իմանան՝ ինչ մտքեր են ծագում նրանց գլխում սեքսով զբաղվելու ժամանակ: Պարզվել է, որ կանայք և տղամարդիկ բավական հաճախ են երևակայում ուրիշ մարդկանց հետ սեքսի մասին: Կանանց 46%-ը և տղամարդկանց 42%-ը երևակայում են, թե ինտիմ հարաբերություն են ունենում ոչ թե իրենց իրական զուգընկերոջ, այլ մեկ ուրիշի հետ: Եվ, ինչպես իրենք են խոստովանում, նման մտքերը միայն ուժեղացնում են հաճույքը:

Կանանց մեծամասնության պարագայում երևակայությունները վերաբերում են մտերիմ ընկերներից կամ գործընկերներից որևէ մեկին: Ընդ որում՝ ամեն 5-րդ կինն ու տղամարդկանց 11%-ը երազել են սեքսով զբաղվել իրենց տնօրենների հետ, և որքան էլ տարօրինակ է, շատերի համար դրանք եղել են սադոմազոխիստական երևակայություններ:

Հաշվարկվել է նաև, որ կանանց 70 և տղամարդկանց 63%-ը նախապես երևակայել են նոր զուգընկերոջ հետ անկողին մտնելուց առաջ: Ընդ որում՝ կանանց 62%-ի սպասելիքներն իրականացել են, իսկ 38%-ին հիասթափություն է սպասել: Տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 68% և 32%:

32093 | 3
Facebook