Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսի-Նեյմար-Սուարես եռյակը նոր ռեկորդ է սահմանել

17:32, կիրակի, 31 մայիսի, 2015 թ.
Մեսսի-Նեյմար-Սուարես եռյակը նոր ռեկորդ է սահմանել
     Երեկ Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հեղինակած դուբլի և Նեյմարի գոլի շնորհիվ կատալոնական ակումբի հարձակվողական եռյակը արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել։
Նախորդ նվաճումը պատկանում էր «Ռեալ»-ի հարձակվողական եռյակին՝ Կրիշտիանու Ռոնալդու-Քարիմ Բենզեմա-Գոնսալո Իգուաին, որը նրանք սահմանել են 2011/12 մրցաշրջանում։
«Բարսելոնա»-ի հարձակվողներն այս պահին 120 գոլ են հեղինակել՝ Մեսսին՝ 57, Նեյմարը՝ 38, իսկ Սուարեսը՝ 24 գնդակ։ Սակայն նրանք դեռ կարող են բարելավել իրենց ռեկորդը հունիսի 6-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումում։
Նշենք նաև, որ Մեսսին երեկվա դուբլից հետո Լա Լիգայի ռեկորդ է սահմանել՝ հեղինակելով մրցաշրջանի 10-րդ ռեկորդը։
20691 | 0
Facebook