Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սասուն Միքայելյան. «Մարդկանց փողոց հանելով ու ձեռնունայն տուն ուղարկելով` հուսալքության են մատնում»

14:03, շաբաթ, 30 մայիսի, 2015 թ.
Սասուն Միքայելյան. «Մարդկանց փողոց հանելով ու ձեռնունայն տուն ուղարկելով` հուսալքության են մատնում»
     «Թեժ գարունների ու թեժ աշունների խոստումները հանգեցրին ժողովրդի հուսալքությանը»,- «Քաղաքացիական պայմանագրի» միավորման համագումարի ժամանակ ասաց Սասուն Միքայելյանը: «Դիտարկելով վերջին տարիներին ընդդիմության դաշտում տեղի ունեցած գործընթացները` կարելի է ասել, որ ընդդիմությունն իր գործելաճով նպաստել է այս իրավիճակի ստեղծմանը: Շուտափույթ իշխանափոխության խոստումներով` ժողովրդի քաղաքականապես ակտիվ հատվածին անընդհատ փողոց հանելով, նրանք ձեռնունայն տուն էին ուղարկում նրանց: Իրենց ընդդիմության առաջնորդներ համարողներն ուղղակի ջարդում են ընդդիմության ողնաշարը` հուսալքության մատնելով ընդդիմության շարժիչ ուժին»,- ասել է ազատամարտիկը:
3769 | 4
Facebook