Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ընտրություններում առաջին անգամ ներկայացվել են հայ թեկնածուներ. «Voice of America»

12:35, շաբաթ, 30 մայիսի, 2015 թ.
Թուրքիայի ընտրություններում առաջին անգամ ներկայացվել են հայ թեկնածուներ. «Voice of America»

Թուրքիայի ժողովուրդը հաջորդ ամիս մասնակցելու է խորհրդարանական ընտրությունների՝ երկրի տնտեսական աճի դանդաղեցման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քաղաքականության պայմաններում: Այս մասին գրում է «Voice of America»-ն:

Աղբյուրը նշում է, որ այս ընտրությունները հիշարժան են դառնալու Թուրքիայի համար, քանի որ առաջին անգամ երկրի քաղաքական երեք կուսակցությունները ներկայացրել են ազգությամբ հայ թեկնածուների՝ հայ համայնքի անդամների: Այս առիթով «Ակօս» թերթից Էդվարդ Դազիկյանն ասել է, որ այս ընտրությունները նշանակալի են:

«Մենք միշտ խնդրում ենք ինչ-որ բան փոխել, և նրանք անընդհատ կրկնում են, որ կանեն դա: Այս ամենը շարունակվում է արդեն 100 տարի: Մենք այլևս չենք պատրաստվում սպասել, ուստի ես ցանկանում եմ մտնել խորհրդարան՝ այս իրավիճակը փոխելու նպատակով: Դա շատ կարևոր է մեր համայնքի համար: Մենք խորհրդարանում թեկնածու չենք ունեցել 1960թ. ի վեր»,- հայտնել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թեկնածու Կարո Փայլյանը:

Հաղորդվում է նաև, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնպես ներկայանում է հայ թեկնածուով՝ Մարգար Եսայան, Թուրքիայում հայտնի հայկական թերթի խմբագիր, ով հույս ունի ձայներ հավաքել Ստամբուլի քրիստոնյաների կողմից:

Ընդդիմադիր գլխավոր կուսակցություն «Ժողովրդահանրապետական»-ը, նույնպես ունի հայ թեկնածու: Կուսակցությունն առաջադրել է երիտասարդ իրավաբան Սելինա Դողանի թեկնածությունը, ով անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ՝ առաջնահերթ կենտրոնանալով կուսակցության ներսում նախապաշարումների և խտրականության հաղթահարման վրա:
5073 | 1
Facebook