Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուրուգվայը պահանջում է չեղյալ հայտարարել Սուարեսի որակազրկումը՝ ելնելով ՖԻՖԱ-ի սկանդալից

18:35, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Ուրուգվայը պահանջում է չեղյալ հայտարարել Սուարեսի որակազրկումը՝ ելնելով ՖԻՖԱ-ի սկանդալից
     Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի 9 հանդիպման որակազրկումը պետք է չեղյալ հայտարարվի։ Այս մասին կարծիք է հայտնել Ուրուգվայի ֆուտբոլիստների արհմիության ներկայացուցիչը։
Արհմիությունը հույս ունի, որ այս հարցը, այլ հարցերի հետ մեկտեղ, կքննարկվի ՖԻՖԱ-ի այսօրվա համագումարին։
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ ՖԻՖԱ-ի՝ վերջին տարիների որոշումները պետք է վերանայվեն։ Մենք չենք ասում, որ բոլոր որոշումները կապ ունեն ապօրինի գործողությունների հետ, սակայն երաշխիք չկա, որ կապ չունեն»,- ասել է արհմիության իրավաբան Էրնեստո Լիոթին։
Հիշեցնենք, որ 2014-ի աշխարհի առաջնության ընթացքում Սուարեսը կծել է Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին։
Այս պահին Սուարեսը չի կարողանա մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 4-ը՝ Չիլիում։
10483 | 0
Facebook