Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«YouTube»-ն իր տասնամյակի առթիվ հանրահայտ տեսահոլովակների համադրությամբ նոր, զվարճալի տեսահոլովակ է ներկայացրել

15:06, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
«YouTube»-ն իր տասնամյակի առթիվ հանրահայտ տեսահոլովակների համադրությամբ նոր, զվարճալի տեսահոլովակ է ներկայացրել

«YouTube» ընկերությունն իր հիմնադրման տասնամյակի առթիվ ներկայացրել է մի տեսահոլովակ, որն իր բնույթով հանդիսանում է մինչ այժմ կայքում տեղադրված բոլոր հանրահայտ տեսահոլովակների համադրությունը:

«A-Z» անվանումը կրող տեսահոլովակն արդեն տեղադրվել է «YouTube Spotlight» կայքում և հրապարակումից ընդամենը րոպեներ անց գրանցել մինչև 2.8 միլիոն դիտումներ:

Ինչպես գրում է «Լենտա»-ն, հոբելյանական տեսահոլովակը մեկնարկում է բոլոր ժամանակների տենդենցներն իր մեջ ափոփող գրքի բացումով և ավարտվում «YouTube»-ում տեղադրված առաջին տեսահոլովակին հղում անելով: Կայքում տեղադրված առաջին տեսահոլովակը, որ կրում է «Ես՝ կենդանաբանական այգում» անվանումն, արդեն մոտ 24 միլիոն դիտում ունի և հասանելի է մինչ այսօր:

Հաղորդվում է նաև, որ կայքի՝ մինչ այժմ ամենահանրահայտ դարձած տեսահոլովակը «Gangnam Style»-ն է՝ 2.3 միլիարդ դիտումներով:
6903 | 0
Facebook