Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ ազգությամբ եզդի նորակոչիկ Խդր Սարոյանի մահվան մասին

13:13, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Մանրամասներ՝ ազգությամբ եզդի նորակոչիկ Խդր Սարոյանի մահվան մասին
     Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 2015 թվականին բանակ զորակոչված՝ ազգությամբ եզդի 19-ամյա Խդր Սարոյանն այսօր մահացել է սրընթաց քաղցկեղի պատճառով:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանն ասաց, որ հիվանդությունը նրա մոտ երեք ամիս առաջ է ի հայտ եկել: Հարցին՝ իսկ մինչ բանակ մեկնելը բժշկական բուժզննման ընթացքում ոչինչ չի՞ նկատվել, Գ. Գալստյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, տեղյակ չեմ: Ամեն ինչը տեղը տեղին, հոյակապ տղա էր: Կարծում եմ՝ նախկինում էլ հիվանդ էր, տարօրինակություններ ուներ, բայց խելացի էր: Տանը մի տղա էին և մի աղջիկ, միջին չափով ապրող ընտանիք էին»:
     «Զորամասի մեղավորությունն է, որ երեխային շուտ չեն տեղափոխել հիվանդանոց: Չեն հավատացել, ասել են՝ խաբում ես: Մեզ էլ հետո հույսով էին անում, թող մի անգամ գոնե ծնողներին զգուշացնեին, հետո էլ մեզ հույս չտային, թե ամեն ինչ լավ կլինի»,- ասել է զինծառայողի մայրը:
     Ե՞րբ է հիվանդությունը ի հայտ եկել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, մինչ զորակոչվելը չի՞ նկատվել ոչ մի բան հարցադրմանը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Դա ծառայության ժամանակ ի հայտ եկած չարորակ գոյացություն է եղել, արագ տեղափոխել են Երևան, հետո մասնագիտացված հիվանդանոց, սակայն ոչինչ անել հնարավոր չի եղել»:
8138 | 6
Facebook