Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լրագրողները` նախարարին. «Շքեղի փոխարեն միջին դասի մեքենաներով արդյունավետ չի՞ լինի պաշտոնյաների աշխատանքը»

14:13, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Լրագրողները` նախարարին. «Շքեղի փոխարեն միջին դասի մեքենաներով արդյունավետ չի՞ լինի պաշտոնյաների աշխատանքը»
     Լրագրողներն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է վերջինը վերաբերում այն հանգամանքին, որ սոցիալական ծանր պայմաններում գտնվող երկրում պետբյուջեից մեծ գումարներ են հատկացվում պաշտոնյաների համար շքեղ մեքենաներ ձեռք բերելուն. «Արդյունավետությունը գնահատելու համար պետք է նայել ծրագրի նպատակին, արդյունքներին: Չէի ցանկանա գնահատականներ տալ` ելնելով երևույթի այս կամ այն հնչեղությունից: Եթե պետությունն իրականացնում է իր գործառույթները, բնականաբար, պետք է ներկայացուցչական ծախսեր արվեն, այլ բան է` որքանով է դա նպատակային: Եթե այդ մեքենաների ձեռքբերման համար լինում են երաշխիքային բարձր ժամկետներ, ավելի արդյունավետ է գնել դա, քան ձեռք բերել մեքենա, որն անընդհատ ծախսեր է պահանջում ընթացիկ վերանորոգման համար»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
3627 | 1
Facebook