Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միշել Պլատինին չի աջակցելու ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին այսօր կայանալիք ընտրություններում

13:43, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Միշել Պլատինին չի աջակցելու ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին այսօր կայանալիք ընտրություններում
     ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի աջակցելու ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին այսօր կայանալիք ընտրություններում:
«Կարծում եմ՝ եթե Բլատերը հաղթի, ՈւԵՖԱ-ն կհանդիպի Բեռլինում, որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, և կքննարկի ՖԻՖԱ-ի հետ փոխհարաբերությունները: Արդյունքներից կախված՝ մենք կորոշենք՝ կմնանք գործադիր կոմիտեում, թե՝ ոչ։ Հնարավոր է, որ ՈւԵՖԱ-ի այլ անդամները նույնպես կկիսեն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Դևիդ Հիլի կարծիքը և չեն ցանկանա լինել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Մեզ համար ֆուտբոլը միշտ առաջնային է։ Բեռլինում կքննարկենք բոլոր տարբերակները»,- ասել է Պլատինին։
ՈւԵՖԱ-ի նախագահի կարծիքով` եթե Զեփը որոշել է մնալ, դա նշանակում է, որ նա ուժեղ է, և շատերը աշխատում են նրա վրա:
     Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան այսօր:
4189 | 0
Facebook