Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի դերասաններին կստիպեն պաշտպանիչ անկնոցներ կրել

00:10, շաբաթ, 30 մայիսի, 2015 թ.
Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի դերասաններին կստիպեն պաշտպանիչ անկնոցներ կրել

Քալիֆոռնիայում պոռնոինդուստրիայի ոլորտում գործող դերասաններին կստիպեն կրել պաշտպանիչ ակնոցներ: Այս նոր օրենքը հարուցել է այս ժանրի դերասանների դժգոհությունը: Նրանք ասում են, որ առանց այդ էլ իրենց հանդեպ պահանջները շատ խիստ են, իսկ ակնոցներն ընդհանրապես ծաղրի առարկա կդարձնեն դերասաններին ու ոլորտն այլևս չի զարգանա:

Free Speech Coalition ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ այդ ակնոցները նախատեսված են բժիշկների համար՝ աչքերը ՄԻԱՎ վարակից պաշտպանելու նպատակով: Սակայն դրանք ծիծաղելի են ու անընդունելի իրենց ոլորտում: Առանց այդ էլ իրենցից պահանջում են մշտապես սեռական հարաբերություն ունենալ պահպանակներով, ինչը դրական չի ընդունվում դիտողների կողմից: Իսկ ակնոցներն ընդհանրապես Քալիֆոռնիայում արտադրվող նմանատիպ ֆիլմերը կհանեն մրցակցությունից: Նա վստահեցնում է, որ իրենց բոլոր դերասանները պարբերաբար ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների առկայությունն ստուգող հետազոտություններ են անցնում, և 2004-ից ի վեր չի գրանցվել իրենց աշխատանքի արդյունքում ՄԻԱՎ-ով վարակվելու և ոչ մի դեպք:

Սակայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարող ֆոնդի նախագահն անդրդվելի է այդ հարցում և գտնում է, որ հնարավոր վարակներից պաշտպանել է պետք օրգանիզմի բոլոր լորձաթաղանթներն, այդ թվում և՝ աչքերը:

18121 | 1
Facebook