Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացառում եմ». նախարարը` մանկատներից երեխաներին վարձակալելու մասին

12:30, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
«Բացառում եմ». նախարարը` մանկատներից երեխաներին վարձակալելու մասին
     «Բացառում եմ դա.... Եթե տեղեկատվություն կա, փաստեր կան, պատրաստ եմ մինչև վերջ գնալ, որովհետև դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը: Եթե բացահայտվի, պետք է ունենա ամենախիստ պատիժը: Կրկնում եմ` առանց հիմքերի որևէ հայտարարություն ճիշտ չեմ համարում ու համակարգի հաստատություններում դա բացառում եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:
     Հիշեցնենք` օրեր առաջ պատգամավորն ասել էր, թե տեղեկություններ կան, որ հանցավոր համաձայնության գալով մանկատան ցածր օղակների հետ, մանկատներից օրավարձով տարբեր երեխաներ են տարվում մուրացկանության:
2845 | 0
Facebook