Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր մարզիկներն՝ աշխարհի գավաթի խաղարկությանը

12:40, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Մեր մարզիկներն՝ աշխարհի գավաթի խաղարկությանը
    
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ն ընթացող՝ հրաձգության աշխարհի գավաթին Հայաստանը ներկայացնում են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև՝ Գերմանիայում բնակվող Իրինա և Քրիստիան Լաուեր ամուսինները։ Թիմը հանդես է գալիս ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ:
     Նշենք, որ ստուգատեսին մասնակցում է 87 երկրի 901 մարզիկ: Խաղարկվում է 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ: Երեկ՝ մայիսի 28-ին, օդամղիչ հրացան 10մ, 60 կրակոց տղամարդկանց պայքարում 132 մրցակցից Հրաչիկ Բաբայանը 624,9 միավորով գրավել է 21-րդ տեղը, Սուրեն Բերյանը 621,8 միավորով 44-րդ, իսկ Քրիստիան Լաուերը 618,7 միավորով 73-րդ տեղը: Նույն վարժության 40 կրակոց կանանց պայքարին 143 մրցակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 394,7 միավորով գրավել է 134-րդ տեղը:
2441 | 0
Facebook