Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լյուդմիլա Սարգսյանը` գլխավոր գանձապետին. «Ինչո՞ւ է անօթևանների բնակարանների գումարը նվազել»

11:31, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Լյուդմիլա Սարգսյանը` գլխավոր գանձապետին. «Ինչո՞ւ է անօթևանների բնակարանների գումարը նվազել»
     ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, դիմելով Սոցապ նախարարության` 2014-ի բյուջեի կատարողականը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, հետաքրքրվեց.
     «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային շինարարության նպատակով 641 միլիոն դրամի չափով հատկացում է եղել, սակայն այստեղ գրված է, որ նախորդ տարվա համեմատ բնակարանային ապահովման ծախսերը նվազել են 81.1%-ով՝ հանգամանքներով պայմանավորված: Ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը»:
     «Կդժվարանամ ասել, տեքստի ո՞ր մասում է դա ընդգրկված»,- ասաց գլխավոր գանձապետը:
     Մինչ Ատոմ Ջանջուղազյանը փորձում էր գտնել, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտնեց, որ դա կառավարության փաստաթուղթը չէ, այլ իրենց հանձնաժողովինն է` հորդորելով Լ. Սարգսյանին` նայել կառավարության փաստաթուղթը:
     «Պարզ է, որ պարզ չէ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
2599 | 0
Facebook