Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեքսեյ Նավալնի. «Պատերազմն Ուկրաինայում Պուտինն է սկսել»

12:53, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Ալեքսեյ Նավալնի. «Պատերազմն Ուկրաինայում Պուտինն է սկսել»

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի նվաճումը միջազգային պայմանավորվածությունների խախտում է ու դա երկրին մեծ վնաս է հասցնում: Այս մասին հաղորդում է «Ազատություն ռադիոկայան»-ը:

«Ո՞վ սկսեց պատերազմն Ուկրաինայում: Դա արեցին Պուտինն ու իր մերձավորները: Նա դա արեց իր մենիշխանությունը և հարստանալու բացառիկ իրավունքը պահպանելու համար»,- ասել է Նավալնին:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ այժմ Ղրիմի խնդիրն արագ լուծել հնարավոր չէ, քանի որ այնտեղ պետք է հանրաքվե անցկացվի: Իսկ Դոնբասի հակամարտությունը, գործչի համոզմամբ, Ռուսաստանը դեպի անդունդ է տանում, և Մոսկվան պետք է դադարեցնի անջատականներին հովանավորելը:

Նավալնին նկատել է նաև, որ Պուտինն աստիճանաբար «դինաստիական իշխանություն է» ներմուծում, ու միայն ՌԴ նախագահին հպատակ կլանի հանդեպ կիրառված արևմտյան պատժամիջոցները կարող են ինչ-որ բան փոխել երկրում:

6993 | 2
Facebook