Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

90-ականների սերնդին ճարպակալման վտանգ է սպառնում. գիտնականներ

20:05, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
90-ականների սերնդին ճարպակալման վտանգ է սպառնում. գիտնականներ

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների վերջին հետազոտությունները պարզել են, որ 90-ականներին ծնված սերունդն առավել շատ է հակված ճարպակալման, քան նրանց ընտանիքի այլ անդամները՝ ծնողները, տատիկները, պապիկները:

Նրանք հետազոտել են ավելի քան 56 հազար մարդկանց առողջական տվյալները, որոնք պատկանել են տարբեր սերունդների: Արդյունքում պարզվել է, որ 1990-ականներին ծնված երիտասարդները կտրուկ արտահայտված հակում ունեն գիրանալու ու փքվելու: Նրանց մոտ ճարպակալման վտանգը կրկնակի մեծ է, քան նրանց ծնողների՝ ծնված 1950-80-ականներին:

«Այսօր 90-ականներին ծնված աղջիկների 25 և տղաների 20%-ը 10 տարեկանից տառապում է ճարպակալմամբ: 1940-ականների սերնդի աղջիկների միայն 11 և տղաների 7%-ն է տառապել այդ հիվանդությամբ»,- ասել են հետազոտության հեղինակները:

Մեկնաբանելով այս տվյալները՝ նրանք նաև ասել են, որ երիտասարդ սերնդի մոտ ճարպակալումն օրեցօր դառնում է առավել զանգվածային՝ անառողջ սննդի և քաղցր ըմպելիքների չափից շատ օգտագործման պատճառով, ինչին նրանց ընտանիքներում նայում են մատների արանքով: Այդ ընտանիքներում ծնողները հաճախ չեն էլ մտահոգվում, որ իրենց երեխաները տառապում են ավելորդ քաշից ու չեն անհանգստանում, որ դա հետագայում առողջական շատ լուրջ խնդիրների պատճառ է դառնալու: Նրանք մտածում են, որ երեխայի գիրությունը նշան է, որ նա կուշտ է ու առողջ:

Բժիշկները նման ծնողներին զգուշացնում են՝ ինչքան շատ է երեխան ապրում ավելորդ կիլոգրամների ծանրության տակ, այնքան մեծանում է այնպիսի ծանր հիվանդություններով հիվանդանալու վտանգն, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը, արթրիտը և այլն:

8603 | 1
Facebook