Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Business Insider»-ը Տաթևի վանքը ներառել է աշխարհին ոչ շատ հայտնի 16 ամենագեղեցիկ վայրերի շարքում

11:50, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
«Business Insider»-ը Տաթևի վանքը ներառել է աշխարհին ոչ շատ հայտնի 16 ամենագեղեցիկ վայրերի շարքում

«Business Insider»-ը ներկայացրել է աշխարհի՝ զբոսաշրջության գոհար հանդիսացող 16 վայրերը, որոնք դեռևս լիովին չեն բացահատվել մարդկանց կողմից: Այդ 16 գեղեցիկ վայրերի ցուցակում պարբերականն անդրադարձ է կատարել Դանիայի Ֆերարյան կղզիներից մինչև Հայաստանի պատմամշակութային կոթող հանդիսացող հնագույն վանքերին:

Հայաստանի տեսարժան վայրերից առանձնացվել է հատկապես Տաթևի վանքը: «Հայաստանի Տաթև գյուղի հարևանությամբ բազալտե սարահարթի վրա է գտնվում 9-րդ դարում կառուցված Տաթևի վանքը: Այն անհավանական կերպով լավ է պահպանվել և մարդկանց առջև հիասքանչ տեսարաններ է բացում»,- գրում է պարբերականը:

Տաթևի վանքային համալիր
Տաթևի վանքային համալիր

     Աղբյուրը զբոսաշրջության գոհարների շարքում է ներկայացրել նաև հետևյալ վայրերը.
    
Սարաևո՝ Բոսնիայի և Հերցոգովինայի մայրաքաղաք

Քունգսլեդեն՝ Շվեդիայի հյուսիսային հատված

Գերմանիայի Ռայն գետի մոտ գտնվող Բախարխ գյուղ

Սվալբարդ կղզիախումբ
Սվալբարդ կղզիախումբ
Հնագույն դարաշրջանում Բյուզանդական կայսրության կազմում գտնված Բերատ քաղաք

Ռուսաստանում՝ Օնեգյան լճում գտնվող Կիժի կղզի

Հարավային Ֆրանսիայում կառուցված փոքրիկ Լա Ռոք-Գեջաք գյուղ

Սլովենիայի բարձր գագաթներից մեկը՝ Թրիգլավ լեռ

Չեխիայի Հանրապետությունում՝ Վլտավա գետի ափին կառուցված Չեշսկի Կրումլով փոքրիկ քաղաք

Պորտուգալիայի Ազորի կղզիներ
Պորտուգալիայի Ազորի կղզիներ
Քեսու տեսարժան վայր, որը համարվում է Էստոնիայի ազգային զբոսայգու մի մաս

Ռումինիայի և Ուկրաինայի միջև բաժանված Բուկովինա քաղաք

Իսպանիայում՝ Սելլա գետի ափին գտնվող Գանգաս Դե Օնիս տեսարժան վայր

Դանիայի Ֆերարյան կղզիներ
Դանիայի Ֆերարյան կղզիներ
Միջերկրական ծովում գտնվող Պլագի կղզիներից ամենամեծը՝ Լամպեդուսան

12880 | 0
Facebook